Ցեղասպանության 99-ամյա տարելիցին ընդառաջ ավանդական ջահերով երթի մեկնարկից առաջ այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների անդամները Ազատության հրապարակում «Հայաստան», «Հատուցում», «Պահանջում ենք» վանկարկումների ներքո այրեցին Թուրքիայի դրոշը, որով էլ սկսվեց ջահերով երթը դեպի «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր։ Երթն առաջնորդող երիտասարդներն իրենց ձեռքին ունեն «Հատուցում, դատապարտում, Ճանաչում» գրությամբ մեծ պաստառ եւ փայտե մեծ խաչ։ Երթի մասնակիցները քայլում են վառված ջահերով ու մոմերով։ Նրանց ուղեկցում են հոգեւորականներ։ Երթն ուղեկցվում է հայրենասիրական երգերով։

Ճանապարհին երթի մասնակիցները նամակ հանձնեցին նախագահի նստավայր, որով պահանջում են հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009թ. հայ-թուրքական արձանագրություններից:

Նշենք, որ միաժամանակ նմանատիպ ջահերով երթեր են անցկացվում Արցախում եւ Ջավախքում։ Նշենք, որ միաժամանակ նմանատիպ ջահերով երթեր են անցկացվում Արցախում եւ Ջավախքում։ Արդեն 15-րդ տարին անընդմեջ ՀՅԴ երիտասարդները ապրիլի 23-ի երեկոյան կազմակերպում են ջահերով երթ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին եւ պահանջելով, որ Թուրքիան վերջ տա իր ժխտողական քաղաքականությանը, ճանաչի 1,5 մլն հայերի Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում, միաժամանակ, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն ու Թուրքիային ստիպել առերեսվել սեփական պատմությանը։

1

1

2

2

3

3

news.am