Այն վարում է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որի առաջարկով հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Հանրահավաքին նախատեսվում է, որ ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը քիչ առաջ ժամանեց Ազատության հրապարակ: Հանրահավաքին ներկա կլինեն նաև մի շարք կուսակցությունների և ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Մարտմեկյան հանրահավաքին միացել են նաև մի խումբ ազատամարտիկներ, որոնք ավելի վաղ հավաքվել էի Սարյանի պուրակում և առանձին ակցիա էին իրականացնում: Նրանք իրենց մոտ ունեն «Նվնվալը հիմա տես Սերժո», «Մարտի 1-ի պատասխանը ստացող ենք» գրությամբ պաստառներ։

Հանրահավաքից հետո նախատեսվում է մարտիմեկյան զոհերի հիշատակին նվիրված երթ դեպի Մյասնիկյանի արձան:

civilnet.am