Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի երթուղային ավտոբուսներից մեկում 15-ամյա աշակերտուհու են բռնաբարել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ըստ տեղեկատվության՝ ոստիկանություն է դիմել Նասիմինի շրջանի բնակչուհի Կ.Վ.-ն՝ հայտնելով, որ ավտոբուսի վարորդները բռնաբարել են իր 15-ամյա դստերը:
Աղջիկը տնից դուրս է եկել երկու օր առաջ եւ չի վերադարձել, երկար որոնումներից հետո մայրը նրան գտել է №13 երթուղային ավտոբուսում:
Աղջիկը խոստովանել է, որ ավտոբուսի վարորդների կողմից սեռական բռնության է ենթարկվել:
Փաստի առթիվ կատարվում է քննություն:
Աղբյուր՝ news.am