Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նա տեղեկացրել է հանձնարարականի մասին, որով ընդլայնվում են Ռուսաստանի դեմ ակցիաները: «Ես կարծում եմ, որ դեռ իրավիճակը դիվանագիտական եղանակով կարգավորելու ուղիներ կան»,- ընդգծել է Օբաման:
Նա հայտնել է, որ Վաշինգթոնը շարունակելու է խորհրդատվությունները եվրոպական գործընկերների հետ, իսկ հաջորդ շաբաթ Եվրոպա կմեկնի ինքը՝ Օբաման:
Նա կրկին հաստատել է աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին եւ նրա ամբողջականությանը:
Նշենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր ռուսաստանցի յոթ պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին:
Ցուցակում հայտնվել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ինչպես Վլադիմիր Պուտնի խորհրդականներ Վլադիսլավ Սուրկովը, Սերգեյ Գլազեւը, պատգամավորներ Ելենա Միզուլինան, Լեոնիդ Սլուցկին ու Անդրեյ Կլիշասը:
news.am