մարտի 9-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, տեղի ունեցել Mercedes-ի և Skoda-ի բախումը, որից հետո Mercedes-ը հարվածել է կարմիր լույսի տակ կանգնած BMW X 5-ին և Ford Transit-ին: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, բախվել էին 26-ամյա Նարեկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 26 ՍՏ 403 համարանիշի, 26-ամյա Արտակ Զախարյանի վարած BMW X 5 մակնիշի 44 CC 446 համարանիշի, 44-ամյա Ենոք Բուլղադարյանի վարած Ford Transit մակնիշի 35 VԼ 894 համարանիշի և 34-ամյա Ռոման Բաբայանի վարած Skoda մակնիշի 34 VN 712 համարանիշի ավտոմեքենաները: