Ենթադրյալ հանցագործությունները կատարվել են 1967-ից 1985 թվականներին եւ առնչվում են 9-ից 16 տարեկան 22 տղաների:

Դեննինգը եղել է «Radio 1»-ի ստեղծման ակունքներում, այդ ռադիոկայանը BBC-ի կազմում ստեղծվել է 1967թ.: Նրան սկզբնապես ձերբակալել էին մեկ այլ՝ Operation Yewtree գործողության շրջանակներում, 2013թ. հունիսին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Operation Yewtree-ն Սքոթլանդ Յարդի գործողությունն էր BBC-ի նախկին հաղորդավար, ներկայումս մահացած Ջիմմի Սեւիլի դեմ գործով:


Աղբյուր՝ news.am