Այսօր՝ մայիսի 11-ին, Վազգեն Սարգսյան փողոցում Ճանապարհային ոստիկանի հենց քթի առաջ Bentley մակնիշի 60 ՏԼ 006 համարանիշի ավտոմեքենայի երիտասարդ վարորդը այն վարում էր առանց ամրագոտու, իսկ Corolla մակնիշի 572 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայի ՃՈ աշխատակիցը ասես «ուլ» լիներ. չտեսնելու տվեց Bentley-ի վարոդի խախտումը, իսկ երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «անմեղ ուլի հայացքով» ՃՈ տեսուչին մատնացույց արեց օրինախախտ Bentley-ի վարորդին, ճՈ տեսուչը խոնարհ հարսի նման հայացքը փախցրեց, իբրև թե ոչինչ չեմ տեսնում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, Bentley-ի վարորդը Ազգային ժողովի պատգամավորներից մեկի ազգականն է։

shamshyan.com