Տավուշի մարզի Բերդավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի կրակոցներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:
Դեպքի մանրամասները, ինչպես նաեւ զոհվածների ինքնությունը դեռ հայտնի չեն:
Նշենք, որ այս պահին հակառակորդը շարունակում է կրակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Պառավաքարում հակառակորդի կրակոցներից 83-ամյա կին է զոհվել: