Համացանցի ամենաքննարկվող իրադարձությունների առաջին հորիզոնականներում շարունակում է մնալ հայազգի Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանիքը: Արդեն տեղեկացրել ենք, որ նրանց կյանքի ամենակարևոր իրադարձությունը տեղի է ուենալու մայիսի 24-ին Ֆրանսիայում` 17-րդ դարի ոճով կառուցված ամրոցում:
Հայտնի է դարձել հարսանեկան արարողության որոշ մանրամասներ, որոնցից ամենաշոկայինն այն է, որ Քիմն առաջարկել է երգչուհի Բեյոնսեին լինել իր հարսնաքույրը: Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Քիմ Քարդաշյանը և Բեյոնսեն ոչ այդքան լավ հարաբերությունների մեջ են եղել: Պարզ է դարձել, որ երգչուհին համաձայնվել է:
Ավելացնենք, որ օրեր առաջ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ի մի շարք ազդեցիկ մարդիկ, այդ թվում` Բարաք Օբաման, մերժել են Քիմի և Քանյեի հարսանիքին ներկա գտնվելու հրավերը: Ի դեպ` նշենք, որ Բեյոնսեի և նրա ամուսին Ջեյ Զիի անունները ևս ցուցակի մեջ էին:
Աղբյուր՝ asekose.am