Բաշկիրիայի Բելեբեյ քաղաքում 16-ամյա աղջիկ է մահացել, ենթադրաբար՝ հոսանքահարվելու հետեւանքով: Նա որոշել է ցնցուղ ընդունել եւ իր հետ լոգարան է տարել նաեւ բջջային հեռախոսը՝ լիցքավորելու համար:

Vesti-ի փոխանցմամբ, մի քանի ժամ անց աղջկա մայրը, անհանգստանալով դստեր երկարատեւ բացակայությունից, կոտրել է լոգարանի դուռն եւ հայտնաբերել նրա անշնչացած մարմինը: Աղջկա ձեռքին չարաբաստիկ հեռախոսն է եղել:

Դատաբժշկական փորձագետների նախնական եզրակացության համաձայն, աղջիկը մահացել է հոսանքահարվելու հետեւանքով: Ներկայում պարզվում են կատարվածի հանգամանքները:

news.am