Պատասխանում է հոգեբան Անուշիկ Պետրոսյանը
Որպեսզի կարողանանք հստակ տարբերել սերը կապվածությունից, նախ և առաջ պետք է որոշակի պատկերացում ունենալ, կամ ավելի ճիշտ կլինի ասել` ծանոթանալ, ճանաչել, հասկանալ, բացատրել` ինչպիսի զգացմունք է «սեր»-ը: Այդ պատճառով ես կփորձեմ հնարավորին չափով նկարագրել այդ զգացմունքի էությունը, առանձնահատկություններն ու ազդեցությունն անձի գիտակցականի և հոգևոր աշխարհի վրա: Սիրո և կապվածության տարբերակման մեջ մոլորվելու հավանականությունը մեծ է: