Նա հայտնվեց իմ կյանքում ֆեյսբուքից… Ի սկզբանե, չէի պատրաստվում պատասխանել նրա նամակներին, բայց ամեն անգամ, կարդալով ուղարկած նամակները, մի տեսակ տարօրինակ սկսում էի ժպտալ. շատ գեղեցիկ հումոր ուներ: Սկսեցինք խոսել` րոպեները դաձան ժամեր, գիշերները` ցերեկներ, բայց չէինք հոգնում: Հանդիպեցինք, ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու հետաքրքիր: Աղջկական երանելի զգացումներով համակված`տարվել էի նրանով, կներեք, ավելի ճիշտ` իմ ստեղծած կերպարով: Չհասկացա` ինչ կատարվեց: