Ձկնորսության ժամանակ ամերիկացին «հրեշ» է բռնել…
Նյու Ջերսիում ձկնորս Դուգ Քաթլերին հաջողվել է «հրեշ ձուկ» որսալ:
Ձկնորսության ժամանակ ամերիկացին ջրում նկատել է խոշոր օձաձկան եւ սկսել հետապնդել նետուաղեղով: Ի վերջո ձկանը ջրից հանելով՝ ձկնորսն ապշել է. արնահոսող մեծ երախով եւ կոնաձեւ ատամներով ծովային երկարուկ արարածն ավելի շատ նման է եղել գիտաֆանտաստիկ ֆիլմերի հերոսի, քան կենդանու, նշում է NY Daily News-ը: