«Հրապարակ»-ը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ 14 տարի առաջ որպես «Հայլուրի» թղթակից ԱՄՆ մեկնած, ապա մոռացության մատնված և հարկադրված այնտեղ հաստատված «27»-ի գործով վկա Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից, ոմանք արժանահավատ համարեցին այդ վարկածը, մանավանդ, որ իբրև հավաստում նշվեց, թե տևական ժամանակ քիմիաթերապիայի կուրս էր ընդունել: Սակայն հիվանդությունից մահանալու լուրին թերահավատ վերաբերվեցին նրանք, ովքեր փոքր-ինչ ավելի տեղյակ էին «27»-ին կամ պարզապես լավ հիշողություն ունեին: