Այսօր` նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30 -ի սահմաններում Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Ա 3 թաղամասի բնակիչ, 27-ամյա Կարեն Խաչատրյանը, վարելով Peugeot մակնիշի 51 AV 005 համարանիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև` ցուցանակին, որի վրա գրված է եղել Չարենցավան: