Գողություն «Տաշիր» առեւտրի կենտրոնի տաղավարից

Մի քաղաքացուհի օգոստոսի 8-ին, ժամը 14.25-ին, զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ «Տաշիր» առեւտրի կենտրոնի տաղավարներից մեկից մոտ 40 տարեկան մի տղամարդ գողացել է իր բջջային հեռախոսը:

Փրկարարները բացել են դուռը ու… տեսել բազմոցին մուշ-մուշ քնած 15-ամյա բնակչին

Հայաստան ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 14.50-ին, Երեւանի Օրբելի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պայթյուն՝ գազալցակայանում. կա տուժած…

Օգոստոսի 8-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:

Վթարի են ենթարկվել ԼՂՀ ԳԽ առաջին նախագահի ընտանիքի անդամները. 6-ամյա երեխան մահացել է

Օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղարիբյանը, վարելով «Միցուբիշի» մակնիշի 32 00 978 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ին նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Ողբերգական պատահար Ստեփանավանում. ընկերուհին դանակահարել է ընկերոջը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Ստեփանավանում:

Հայ գործարարի աչքին կրակել են մայթեզրին կարիքները հոգալու ցանկության համա՞ր

Նոգինսկում հայ գործարարին սպանել են չնախատեսված վայրում իր բնական կարիքները հոգալու համար։ Կրակել են նրա աչքին. տղամարդը զոհվել է հիվանդանոցում։ Սակայն հետաքննությունն ունի տեղի ունեցածի եւս մեկ վարկած։

Վաշտի «ավտարիտետը» շարքային Թորգոմին «բոզ» էր կարգել. զինվորը ստորացումներին վերջ էր տվել ինքնասպանությամբ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է նախկին զինծառայողներ Հրանտ Կարապետյանի և Ռոբերտ Բադալյանի բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Սանկտ Պետերբուրգում հայաստանցու վրա եռման ջուր են լցրել. վիճակը ծանր է

Սանկտ Պետրեբուրգում տղամարդը հայաստանցու վրա եռման ջուր է լցրել։ Ինչպես հաղորդվում է, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի վաղ առավոտյան։

Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջները 1 տասնյակից ավելի մարտական հաշվարկով պայքարում են շինգործարանում առաջացած հրդեհի դեմ

Արդեն 5 ժամից ավելի է` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի հրշեջ փրկարարները 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներով փորձում են մարել Բագրատունյաց փողոցի վրա գտնվող, անվադողերի գործարանում առաջացած խոշոր հրդեհը:

Խոշոր ավտովթար «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց. բախվել են Лада-ն և շտապ օգնության մեքենան, կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Մոտավորապես 21:00-ի սահմաններում «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել են ...

16-ամյա Կարենը «Բենթլիով» մահացու ելքով վրաերթ է կատարել Տիգրան Մեծի պողոտայում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է Կարեն Վարդանյանի գործի դատավարությունը:

Տղամարդն այրել է տունը, որտեղ եղել են հարազատ երեխաները

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ընտանեկան վեճի ժամանակ Անդրեյ Բաբինը բենզին է լցրել տան վրա եւ այրել այն` կնոջ եւ երեք դուստրերի հետ: Ադյունքում կինն ու աղջիկներն այրվածքներ են ստացել, իսկ աղջիկներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է:

Արցախում զինվոր է վիրավորվել հակառակորդի կրակոցից

Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում օգոստոսի 2-ին...

Րաֆֆու փողոցում կնոջ դիակ է հայտնաբերվել

Երեւանի Րաֆֆու փողոցում գտնվող Ռոլսեն խանութի հետնամասում այսօր՝ օգոստոսի 3-ին առավոտյան, կնոջ դիակ են հայտնաբերել: Պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ է՝ 57-ամյա Ժանետա Հ.-ն:

Վթարի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 2-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, «ԳԱԶ-31025» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Արարատ ճանապարհի 3-րդ կմ-ին` Տափերական գյուղում, վրաերթի է ենթարկել 20-ամյա Աստղիկ Խ-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և մահացել:

Հերթական միջադեպը Կոմայգում. կրակել են տրանսֆեստիտի վրա

Ահա խնդրեմ, հերթական միջադեպը Կոմայգում: Այսօր լուսաբացի կողմերը ինչ-որ տղա իր մեքենայով մոտեցել է Կոմայգու մայթին և մեքենայի պատուհանից ատրճանակով սկսել է կրակել տրանսֆեստիտ մարմնավաճառի ուղղությամբ, որը խուճապահար փախել է այգու խորքը:

Տղամարդն անտառում այրել է սիրած կնոջը

Ոստիկանությունը ձերբակալել է Կրասնոյարսկի Իլանի շրջանի բնակչին, որն իր սիրած կնոջ հետ վիճելուց հետո այրել է նրան։ Նախկինում դատված 43-ամյա տղամարդու եւ նրա 28-ամյա կենակցի միջեւ վեճը օգոստոսի 2-ին է եղել։

«Մազդա»-ն ընկել է Սևանա լիճը

Օգոստոսի 2-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» լողափում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, այն դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան:

Կինը փրկել է ամուսնուն՝ բռնելով նրա վարտիքից

Չինաստանի Չանչուն քաղաքի բնակչուհին կարողացել է փրկել ինքնասպանության փորձ կատարող ամուսնուն՝ հասցնելով բռնել նրա վարտիքից և պահելով մինչև փրկարարների ժամանելը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Երկու օր առաջ բանակում մահացած զինծառայողի մորը չեն կարողանում հայտնել որդու մահվան մասին

Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, հուլիսի 30-ին, հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Արման Մուրադյանի մորը դեռ չեն կարողանում հայտնել որդու մահվան մասին

Աղջիկը Toyota -ով հարվածում է ավտոբուսին

Աղջիկների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ հուլիսի 29-ին, թիվ 1 համալսարանական կլինիկա է տեղափոխվել 22-ամյա մի աղջիկ որովայնի շրջանում դանակի վնասվածքով:

Մայրը իմացե՞լ է դստեր ինքնասպանության պատճառը

Կիրակի օրը` հուլիսի 28-ին, իր բնակարանի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, 35-ամյա Աննա Աղաբաբյանը, ով 10 տարուց ավել աշխատում էր մարզպետարանում: Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Մարտաֆիլմի նմանվող ռազբորկա՝ Հրազդանի «Ամրոց» ռեստորանային համալիրի մոտ. ԱԱԾ-ականի ազգականի կյանքի համար պայքարում են բժիշկները

Այսօր՝ հուլիսի 30-ին, մարտաֆիլմի նմանվող դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 2 անձանց միջև, ինչից հետո 1 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:

Հացիկ գյուղում որդին դաժան ծեծի ենթարկելով սպանել է մորը. պատմում են գյուղացիները

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում, այսօր` հուլիսի 30-ին, ժամը 04:00-ի սահմաններում, առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում մարմնական բազմաթիվ վնասվածներով Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հացիկ գյուղի 77-ամյա բնակիչ Վերգուշ Սարգսյանը, ով հիվանդանոցում մահացել է: