Ոստիկանության հարևանությամբ բախվել են BMW X5-ն ու Lexus-ը. BMW X5-ը հայտնվել է դպրոցի մարզադաշտում
Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Ահարոնյան փողոցում՝ ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի հարևանությամբ, բախվել են 23-ամյա Վաղարշակ Հայրապետյանի վարած Lexus մակնիշի 35 RՕ 555 համարանիշի և 32-ամյա Շահեն Սարգսյանի վարած BMW X5 մակնիշի 02 TT 020 համարանիշի ավտոմեքենաները: