Երբ զուգընկերը, ենթադրենք, գործուղման է մեկնում, որոշ կանանց համար դա կարծես հացադուլ լինի: Սակայն, երբ նա արդեն վերադառնում է, պետք չէ անմիջապես «հարձակվել» նրա վրա:
Հաճախ շատերը շփոթում են սերը կապվածության ու կրքի հետ: Ինչպե՞ս տարբերել: Նախ պետք է հիշել, որ սերը մշտապես բերում է հոգեկան բավարարվածություն: Դա մի պայծառ ու նուրբ զգացմունք է: Իսկ այ եթե Դուք շարունակ տխրում եք և որքան շատ է Ձեզ նեղացնում սիրելի էակը, այնքան ավելի եք կապվում նրան, ուրեմն, որքան էլ ցավալի է, բայց պիտի խոստովանեք, որ հանդիպել եք կախվածության ծայրահեղ ձևի:
Երեխայի առողջության վրա ազդում է բեղմնավորման ամիսը, կարծում են ամերիկացի գիտնականները. ամառվա ամիսներին բեղմնավորված երեխաները ավելի առողջ են լինում: Գիտնականները նման եզրակացության են եկել վերլուծելով Նյու Ջերսիի, Նյու Յորքի եւ Փենսիլվանիայի ավելի քան 1,5 մլն երեխաների տվյալներ:
Ամուսնական կյանքի խարխլման հիմնական պատճառներից է անհավատարմությունը: Ավելի հաճախ տղամարդիկ են դավաճանում կանանց, քան հակառակը: Որոշ կանանց համար էլ արտասովոր չէ, երբ տղամարդը «ձախ» է գնում:
Երբ մենք հանդիպում ենք մեր երկրորդ կեսին, շատ ուժեղ զգացումներ ենք ապրում: Մենք վստահ ենք, որ երջանկությունը հարատև է լինելու, որ ոչ ոք և ոչինչ երբեք չեն կարողանալու բաժանել երկու սիրող սրտերը: Սակայն երբեմն այդպես չի լինում: Գալիս է մի պահ, երբ զույգի միջև տարաձայնություններ են լինում, սկսվում են մեղադրանքներ, բողոքներ, որոնք բերում են վեճերի և հարաբերությունների խզման:
Պահպանակների և սեռական անվտանգության այլ միջոցների թանկացումը կարող է անդրադառնալ ազգաբնակչության շրջանում ոչ միայն սեռավարակների, այլ նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ տարածման ռիսկայնության վրա:
Տելեգոնիան (tele- հեռու, gonos-ծագում) – ենթադրում է սերնդի ֆենոտիպի՝ արտաքին հատկանիշների վրա առաջին սեռական զուգընկերոջ հեռակա ազդեցությունը:
Գոյություն ո՞ւնի արդյոք «առաջին տղամարդու էֆեկտ» ֆենոմենը.Արդյո՞ք կնոջ առաջին սեքսուալ կապը անդարձելիորեն անդրադառնում է նրա հետագա երեխաների վրա, որոնք ծնվել են այլ տղամարդկանցից, պետք է արդյո՞ք ընդունել տելեգոնիայի օրենքները, ինչի՞ է հանգեցնում սեքսուալ ռեվոլյուցիան…
Ինչպիսին է կնոջ բնավորությունը: Սա կարելի է պարզել` ըստ նրա շուրթերի կառուցվածքի.
Հաստ և լայն շուրթեր ունեցող կանայք հաստատակամ են, վստահ ու նպատակասլաց: «Հիմա կամ երբեք» սա է նրանց նշանաբանը: Այս տիպի կանանց համար շատ կարևոր են ազատությունն ու անկախությունը: Այն տղամարդը, ով կլինի նրա կողքին, պետք է հիանալի սիրեկան լինի և ընդունակ՝ կայացնելու ճակատագրական որոշումներ:
Գիտնականները ուսումնասիրել են մեծահասակների համար ֆիլմեր դիտելու և հիշողության միջև կապը: Գերմանացի հոգեբաններն եկել են այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր հակված են պոռնոֆիլմեր դիտելուն, ենթարկվում են հիշողության կարճատև կորստի, ինչը զգալի վտանգ է ներկայացնում նրանց կյանքի համար:
Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարդր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։
Մեծ Բրիտանիայի գիտնականները անցկացրել են հետազոտություն եւ պարզել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ովքեր ունեն կանացի դիմագծեր, տղամարդու հետ հարաբերություններում կարող են հույս ունենալ միայն սիրախաղի, իսկ ավելի լուրջ եւ երկար հարաբերությունների համար նրանք ընտրում են ավելի տղամարդկային դիմագծերով կանանց:
Սեռական հարաբերությունից հետո լաց լինելու երեւույթներ կարող են լինել թե՛ դրական, թե՛ բացասական առումով: Դրական առումով այդ հաճախ նկատվում է շատ զգայուն, միաժամանակ՝ թույլ, անկայուն նյարդային համակարգ ունեցող կանանց պարագայում: Այն բացատրվում է զգացմունքների պոռթկամբ, որ տեղի է ունենում օրգազմի ժամանակ:
Թերևս կուսությունը պահպանելու թեման արծածվել է բազմիցս։ Գոյություն ունի նույնիսկ գիտություն, որը զբաղվում է այդ խնդիրների ուսումնասիրությամբ։ Շատերը կարող են համարել , որ կուսությունը այնքան էլ կարևոր չէ, որ դրա մեջ չէ զետեղված բարոյականությունը , որ դա յուրաքանչյուրի ընտրությունն է և այլն։
Ծննդաբերության օրը մոտենում է շատ արագ: Վերջերս էր, երբ բոլորին հայտնում էիք այն մասին, որ երեխան առաջին անգամ շարժվեց, և ահա արդեն մոտենում է վերջին եռամսյակը: Վերջին եռամսյակի ընթացքում զգալի մեծանում է հղի կնոջ փորը, այդ պատճառով դուք չեք կարողանում հեշտությամբ կատարել նույն շարժումները, որոնք կատարում էիք նախկինում: Եվ քանի որ երեխայի ծնվելուց հետո ձեզ ավելի քիչ կհաջողվի անել, ապա ծննդաբերությունից առաջ պետք է հասցնել որոշ բաներ անել:
Ցանկանում ես, որ քո սեռական հարաբերությունը կրքո՞տ լինի, ուրեմն ճիշտ կերակրիր քո տղամարդուն։ Հիշիր, թե ինչ մթերքներ են անհրաժեշտ ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու համար։ Կերակրատեսակները պետք է ոչ միայն համեղ լինեն, այլև ճիշտ, առավել ևս եթե երեկոյի շարունակություն է նախատեսվում։
Ժամանակակից աշխարհն անընդհատ պլանավորում է պահանջում: Մենք բոլորս պլանավորում ենք օրվա անելիքները, արձակուրդը, հանգստյան օրերեը և այլն: Մեզ հայտնի է, թե ինչ և որ ժամին է հարկավոր անել: Այդ դեպքում ինչո՞ւ են շատերն անտեսում սեքսի պլանավորման հարցը: Իհարկե, անակնկալ ինտիմ մտերմությունը լավ բան է, բայց խոսքը դրա մասին չէ: