150 դրամի որոշումը օրենքով սահմանված կարգով չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել. այն ապօրինի է
Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումների համար 150 դրամ փոխադրավարձ պահանջելը, որը հիմնավորվում է քաղաքապետի որոշմամբ, չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել: Հետևաբար քաղաքացիները պարտավոր չեն կատարել նման անօրինական պահանջը: