Հոլիվուդյան աստղ Չառլի Շինը որոշել է չորրորդ անգամ ամուսնանալ՝ առաջարկություն անելով իր ընկերուհուն՝ նախկին պոռնոաստղ Բրետ Ռոսիին, հաղորդում է TMZ-ը:
Դերասանը Հավայան կղզիներում, ուր Շինն ու Ռոսին ժամանել էին մասնավոր ինքնաթիռով, առաջարկություն է արել Բրետին: Շաբաթ օրը համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ հայտնի զույգը լուսանկարվել է նշանադրության մատանիներով:
Շինն ու նրա հարսնացուն սկսել են հանդիպել 2013թ. նոյեմբերից: Ավելի վաղ դերասանն ամուսնացած է եղել դերասանուհիներ Դոննա Փիլի, Դենիզ Ռիչարդսի և Բրուք Մյուլլերի հետ:
TMZ-ի աղբյուրները նշում են, որ Շինի և Ռոսիի հարաբերությունները տարբերվում են նախկիններից, քանի որ դերասանը շատ լուրջ է վերաբերվում իր անձնական կյանքին առնչվող ամեն ինչին:
Աղբյուր՝ www.1in.am