Ես որոշակի ենթադրություններ ունեմ, թե ով է «բզբզում» այդ իրավիճակը և չեմ կարող կապ չտեսնել Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման և ադրբեջանցիների ակտիվացման միջև: Հնարավոր չէ չտեսնել նաև, որ պատերազմական մեր օջախը կապված է Ուկրաինայում և Միջին Արևելքում ընթացող պատերազմների հետ: Եվ այդ առումով շատ կարևոր է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին: Բայց դա նույնպես առանձին վերլուծության թեմա է: Այստեղ ասածս այն է, որ վիճակը լուրջ է, և մեր իշխանությունը, ոչ իշխանությունը, նախկին և ներկա նախագահները, ընդդիմությունը և հասարակությունը, առանց խուճապի մատնվելու, առանց մարդկանց մեջ հավելյալ անվստահություն սերմանելու պետք է դրսևորեն այդ իրավիճակին ադեկվատ վերաբերմունք: Ըստ երևույթին, վերոհիշյալ ինստիտուտները, պահպանելով բնական հակասությունները, պետբ է նաև միասին մտածեն, թե ինչպես բարձրացնել մեր պաշտպանունակությունը: Կարիք չկա ասելու, որ դա միայն բանակի գործը չէ: 21-րդ դարում դա նաև պետական կառավարման, տնտեսության, դիվանագիտության, քարոզչության և բազմաթիվ այլ ոլորտների խնդիրն է»,–գրում է թերթի խմբագիրը։ Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

shamshyan.com