Չինաստանի հյուսիսում թափառող շների հսկա գերեզման են հայտնաբերել. ընդ որում կենդանիներին թաղել էին ողջ վիճակում (մանսագետները պարզել են, որ կենդանիներից շատերը սատկել էին շնչառական օրգաններ հող հայտնվելուց): Ընդհանուր առմամբ սպանել էին 100 քառոտանու:

Իրավապահներն արդեն քրեական գործ են հարուցել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար: Հետաքննություն է անցկացվում: Ընդ որում, տեղի իշխանությունները վստահեցնում են, որ շների մահվան հետ կապ չունեն. նրանք հերքում են բոլոր մեղադրանքերը, հաղորդում է «Agence France-Presse»-ը:

news.am