Բրիսթոլի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կարտոֆիլի չիփսերի կիրառումը կարող է անդառնալի փոփոխություններ առաջացնել երեխայի ուղեղում: Հետազոտվող երեխաները եղել են հիմնականում 3-4 տարեկան: Նրանք չիփսեր կերել են ամեն օր: Վերլուծելով նրանց առողջական վիճակը, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ընկել է նրանց հիշողության որակն և կորցրել են նախաձեռնողականությունը: Այս ամենի խթանիչը դրանցում պարունակվող ճարպերն են, որոնք դառնում են երեխաների մոտ ուղեղի սխալ կենսագործունեության պատճառ: Իսկ բաղադրիչներից ամենավտանգավորը ակրիլամիդն է, որը քաղցկեղածին է և մտնում է բոլոր չիպսերի բաղադրության մեջ:
Նյութի աղբյուրը