«Էդ ճի՞շտ է, որ նոր «բիզնես» եք ձեռք բերել և փորձելու եք Ձեր ձեռքում կենտրոնացնել սգո սրահների «գործը», «Հրապարակ»-ը հարցրել է Սամվել Ալեքսանյանին։ «Ոչ, չկա նման բան»։

Առանց կրակ ծուխ չի լինում։ «Չկա նման բան, բայց էդ հորինողի համար կարող ենք մի անգամ կազմակերպել»։ Այնուհանդերձ, եթե չկա նման բան, ինչո՞ւ ենք գրել: «Այ ցավդ տանեմ, ձեր թերթում ինչ ասես գրում եք, բա ինչի՞ մի հատ չեք զանգում իրենց հարցնում, բա զանգի հարցրու՝ ինչի՞ են գրել, ինչի՞ ես եկել ինձ հարցնում»։
 


Աղբյուր՝ www.panorama.am