Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չափազանց ներողամիտ վերաբերմունքը ի վերջո կարող է կործանել ձեր հարաբերությունները: Եվ ուրեմն, ո՞ր պահին է պետք խիստ լինել: Ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից:
Ներողամտությունը կնոջ էության անբաժանելի մասն է, և հաճախ իրենց սիրելիներին չկորցնելու համար կանայք ներում են տղամարդկանց սխալները. չէ՞ որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Մենք գիտակցաբար ենք մոտենում տղամարդկանց սխալներին` հաշվի առնելով նրանց տրամադրության վրա ազդող յուրաքանչյուր մանրուք` ճանապարհային խցանումներից մինչև տնտեսական ճգնաժամ: Աջակցել, ձեռք մեկնել, կողքին լինել… դու ուրիշ կերպ չես էլ կարող:
Ժամանակն է կանգ առնել. այդպես դու կկործանես ձեր հարաբերությունները: Սա Թենեսիի համալսարանում կատարված հետազոտության եզրակացությունն է:
Փորձագետները պարզել են. երբ կինը ներում է տղամարդու որևէ վատ արարք, սայթաքումը կրկնելու հավանականությունը մեծանում է 6 անգամ: Իսկ ահա մեկ այլ ուսումնասիրություն փաստում է. որքան կինը թույլ է տալիս, որ կրկնվեն նման անցանկալի երևույթները, այնքան նվազում է այդ զուգընկերոջ կողքին երջանիկ լինելու հավանականությունը: «Երբ որևէ լուրջ սայթաքում հեշտությամբ ներում ես, նա մտածում է, որ իր վատ պահվածքը «նստվածք» չի տալիս»,- բացատրում է հոգեբան Ջեֆրի Բերնշթեյնը: «Շարունակաբար նրա սխալները ներելով` հեշտ հասանելի և թուլակամ կնոջ տպավորություն կստեղծես»,- ասում է Բերնշթեյնը: Իհարկե, հաճելի չէ ամեն անգամ հայտնվել մատ թափ տվողի դերում: Այսինքն՝ հարցն այն է, թե որտեղ է սահմանը: Այդ իսկ պատճառով փորձագետների ենք դիմել` պարզելու, թե որ իրավիճակներում է պետք մեղմ լինել, իսկ երբ է պետք «ազատություն տալ քո մեջ թաքնված գազանիկին»:
Պարտքերը մարելու փոխարեն քամուն է տալիս կանխիկ գումարները
Ներողամիտ եղիր, եթե… «նախկինում փողի մասին խոսակցություն չեք ունեցել: Իսկ եթե արդեն ավանդներ եք կուտակել կամ ապագայում եք պատրաստվում կուտակել, նրա շռայլությունները որոշակիորեն քեզ վրա էլ են անդրադառնալու: Բայց եթե ոչ մի անգամ չեք քննարկել` ինչպիսին են կանխիկ գումարները ծախսելու քո պատկերացումները, միանգամից նրան մեղադրելն անարդար կլինի»,- ասում է հոգեբան Մեթյու Մըք Քեյը:
Առաջարկիր նրան միասին աշխատել` ստեղծելու ձեր առանձին բյուջեն կամ, եթե արդեն կիսում եք տան վարձը և ունեք բանկային ընդհանուր հաշիվ, երկուսիդ համար մեկ ընդհանուր բյուջե: Եվս մեկ կանոն, որին պետք է հետևել. որևէ բանի վրա որոշակի գումարից ավելի ծախսելիս պայմանավորվեք խորհրդակցել միմյանց հետ: Նշանակություն չունի` խոսքը 150, թե 50 000 դրամի մասին է: Ասես՝ մեկդ դառնում է մյուսի խղճի ձայնը:
Դարձիր «վագրիկ», եթե … բազմիցս խոսել եք փողից: Նա անտեսում է այն բյուջեն, որ երկուսով եք ստեղծել, կամ ասում է, թե փորձում է աստիճանաբար մարել, օրինակ, հեռուստացույցի գումարը, որը սկզբում բնավ էլ ապառիկով ձևակերպված չէր: Պետք չէ լացուկոծ դնել. դա միայն տվյալ պահին կլռեցնի նրան: Եղիր ավելի ազդեցիկ. «Մենք չենք կարող դա թույլ տալ մեզ» արտահայտությունը կհասկացնի նրան, որ արդեն չափն անցել է»,- խորհուրդ է տալիս հոգեբան Ջեն Հոյիսթադը: Շատ հստակ ասա, որ քեզ դուր չի գալիս նրա վարքագիծը, և որ նրա կատարած ծախսերը չեն համապատասխանում ձեր բյուջեին: Հետո հարցրու. «Ի՞նչ ես կարծում, ո՞րն է ելքը»: Հիշիր, սա շատ կարևոր պահ է, նա պետք է զգա, որ ներգրավված է որոշում կայացնելու գործում: Կարևորության այդ զգացումը կարող է խթան դառնալ նրա համար։
Տանել չի կարողանում իր աշխատանքը
Ներողամիտ եղիր, եթե… նոր աշխատանք է փնտրում: «Իհարկե, հաճելի չէ, երբ կողքիդ տղամարդու սիրելի զրույցը չի անցնում «Ինչ ստորն է իմ տնօրենը» թեմայի սահմաններից: Բայց եթե տեսնում ես, որ ելք է փնտրում, աջակցիր նրան որքան կարող ես»,- ասում է հոգեբան Ալեն Բերգերը: Տղամարդու ինքնագնահատականը անմիջականորեն կապված է իր աշխատանքի հետ: Եվ պետք չէ ցույց տալ, որ չես հավատում, թե նա ի վիճակի է նոր գործ գտնել, և որ քեզ հաճելի չէ անընդհատ լսել նրա փնթփնթոցները: Բերնշթեյնը խորհուրդ է տալիս նրբանկատորեն հասկացնել նրան «թակել մեկ ուրիշի դուռը»: Կարող ես ասել. «Խոսե՞լ ես այս մասին …-ի (նրա մտերիմ ընկերներից մեկի անունը տուր) հետ: Նա խելացի մարդ է, և, իմ կարծիքով, արժե նրա հետ խորհրդակցել»:
Դարձիր «վագրիկ», եթե … զուգընկերդ ոչինչ չի անում` շտկելու իրադրությունը: «Այս պարագայում խիստ դիրքորոշում դրսևորելը նրան սթափեցնելու միակ ձևն է»,- բացատրում է Մըք Քեյը: Նա մեծ էներգիա է ծախսում դժգոհելու վրա, ինչից իրեն լավ է զգում միայն տվյալ պահին, իսկ հետո արդեն որևէ բան անելու համար չափից ավելի սպառված է լինում: Ցույց տուր, որ չես ցանկանում նրան տեսնել խեղճ ու թշվառ վիճակում: Հետո ասա, որ քեզ դուր է գալիս նոր աշխատանք գտնելու միտքը, բայց միայն այն դեպքում, եթե նա իրոք զբաղվում է այդ հարցով: «Իսկ եթե այսքանից հետո շարունակում է փնթփնթալ»,- ասում է Հոյիսթադը, զգուշացրու նրան, որ այլևս չես պատրաստվում նրա համար հոգեբանի դեր կատարել: Իսկ երբ սկսի նորից նվնվալ կամ բողոքել, վեր կաց ու դուրս արի սենյակից. այո՛, հենց այդպես:
Տանել չի կարողանում իր աշխատանքը
Ներողամիտ եղիր, եթե… նոր աշխատանք է փնտրում: «Իհարկե, հաճելի չէ, երբ կողքիդ տղամարդու սիրելի զրույցը չի անցնում «Ինչ ստորն է իմ տնօրենը» թեմայի սահմաններից: Բայց եթե տեսնում ես, որ ելք է փնտրում, աջակցիր նրան որքան կարող ես»,- ասում է հոգեբան Ալեն Բերգերը: Տղամարդու ինքնագնահատականը անմիջականորեն կապված է իր աշխատանքի հետ: Եվ պետք չէ ցույց տալ, որ չես հավատում, թե նա ի վիճակի է նոր գործ գտնել, և որ քեզ հաճելի չէ անընդհատ լսել նրա փնթփնթոցները: Բերնշթեյնը խորհուրդ է տալիս նրբանկատորեն հասկացնել նրան «թակել մեկ ուրիշի դուռը»: Կարող ես ասել. «Խոսե՞լ ես այս մասին …-ի (նրա մտերիմ ընկերներից մեկի անունը տուր) հետ: Նա խելացի մարդ է, և, իմ կարծիքով, արժե նրա հետ խորհրդակցել»:
Դարձիր «վագրիկ», եթե … զուգընկերդ ոչինչ չի անում` շտկելու իրադրությունը: «Այս պարագայում խիստ դիրքորոշում դրսևորելը նրան սթափեցնելու միակ ձևն է»,- բացատրում է Մըք Քեյը: Նա մեծ էներգիա է ծախսում դժգոհելու վրա, ինչից իրեն լավ է զգում միայն տվյալ պահին, իսկ հետո արդեն որևէ բան անելու համար չափից ավելի սպառված է լինում: Ցույց տուր, որ չես ցանկանում նրան տեսնել խեղճ ու թշվառ վիճակում: Հետո ասա, որ քեզ դուր է գալիս նոր աշխատանք գտնելու միտքը, բայց միայն այն դեպքում, եթե նա իրոք զբաղվում է այդ հարցով: «Իսկ եթե այսքանից հետո շարունակում է փնթփնթալ»,- ասում է Հոյիսթադը, զգուշացրու նրան, որ այլևս չես պատրաստվում նրա համար հոգեբանի դեր կատարել: Իսկ երբ սկսի նորից նվնվալ կամ բողոքել, վեր կաց ու դուրս արի սենյակից. այո՛, հենց այդպես:
Facebook-ի նրա էջում տեսել ես, որ նախկին ընկերուհու հետ նորից ընկերներ են
Ներողամիտ եղիր, եթե… ձեր հարաբերությունները հրաշալի են, ու նա հազվադեպ է խանդելու առիթ տալիս: Բնական է՝ կանհանգստանաս, երբ նկատես, որ իր նախկին ընկերուհու նկարը կրկին հայտնվել է Facebook-ի նրա էջում: Պարզապես մեկ խորհուրդ. մի՛ փորփրիր նրա ֆեյսբուքյան էջը, եթե նույնիսկ ցանկությունն անդիմադրելի է:
Կանադացիները որոշել են ուսումնասիրություն կատարել այս թեմայով և պարզել են, որ ինչքան հաճախ ես փորփրում զուգընկերոջդ էջը, այնքան ավելի կասկածամիտ ես դառնում, եթե նույնիսկ դրա առիթը չկա: Բայց միևնույն ժամանակ, պետք չէ սահմանափակումներ դնել և չխոսել նրա հետ այդ մասին: Ուղղակի զվարթ տոնայնությամբ ասա. «Նկատել եմ` Facebook-ով նախկին ընկերուհուդ հետ գտել եք միմյանց: Ո՞նց են նրա գործերը»: Այս կերպ ցույց ես տալիս, որ դու հետևում ես` առանց դրանից մեծ խնդիրներ ստեղծելու: Հետո սահուն փոխիր խոսակցության թեման:
Դարձիր «վագրիկ», եթե… «նկատում ես, որ ձեր հարաբերությունները փոխվել են նրա հայտնվելուց հետո»,- ասում է Բերնշթեյնը: Ահա նշաններ, որոնց ի հայտ գալն իսկապես պետք է անհանգստացնի. նա օրվա իր անելիքի կամ արդեն արած գործերի մասին հակիրճ տեղեկություն է տալիս, եթե միայն դու ես հարցնում այդ մասին, համակարգչով ու iPhone-ով ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան նախկինում էր, հանկարծ նկատում ես, որ սեքսով զբաղվելու նախաձեռնություն դու ես ցուցաբերում: «Այս դեպքերում արժե ասել, որ ձեր հարաբերություններում որոշակի հետընթաց է նկատվում, և դա այն ժամանակվանից, երբ նա սկսեց համացանցով շփվել իր նախկին ընկերուհու հետ»,- ասում է Բերգերը:
Ասա, որ չես պատրաստվում շարունակել մի հարաբերություն, որտեղ քեզ ոստիկանի պես պետք է պահես, և որ կպահպանես հարաբերությունը միայն այն ժամանակ, եթե նա էլ դա ցանկանա: Հետո հարցրու, թե ինչպես իրեն կզգար, եթե տեղերով փոխված լինեիք: Ու պնդիր, որ պատասխանի հարցիդ: Սակայն չարգելես նրան խոսել այդ աղջկա հետ: «Այն պահից, երբ տղամարդուն ասես՝ չպետք է այսինչ բանն անես, կանցնես անթույլատրելիի սահմանը»,- ասում է Մըք Քեյը: Փոխարենը՝ հնարավորություն տուր նրան հասկանալու, որ իր նախկինի հայտնվելը վատ նորություն էր առաջին հերթին իր համար:
Դու պատրաստ ես ամուսնանալ նրա հետ, մինչդեռ ընկերոջդ պահվածքն անորոշ է
Ներողամիտ եղիր, եթե… մեկ տարի է, ինչ ձեր հարաբերություններն ավելի լուրջ ընթացք են ստացել, և դուք ամուսնության մասին դեռ երբեք չեք խոսել: «Եթե նույնիսկ վստահ ես, թե նա քո միակն է, հարմար ու ճիշտ պահին սպասելը միայն կգործի հօգուտ քեզ»,- հորդորում է Բերգերը: Եթե միասին այցելել եք ձեր հարազատներին, ունեցել ոգևորության ու հիասթափության պահեր, հաղթահարել կյանքի որոշակի դժվարություններ, ապա կարելի է խոր շունչ քաշել և վերջապես ասել. «Ես սիրում եմ քեզ ու պատկերացնում եմ` այսպես երջանիկ կլինենք երկար տարիներ: Ի՞նչ ես կարծում, ամուսնացա՞ծ կլինենք այդ ժամանակ»: Կարևոր է, որպեսզի հարցդ պարզ ու շիտակ լինի: Ասա դա լուրջ տոնով, որպեսզի խոսակցությունը կատակի չվերածվի: «Եթե խուսափում է պատասխան տալուց կամ փոխում է խոսակցության թեման, դու էլ փոխիր, բայց պարբերաբար նորից վերադարձիր դրան` աստիճանաբար ավելի շատ խոսելով այդ թեմայի շուրջ»,- խրախուսում է Բերգերը:
Դարձիր «վագրիկ», եթե… այդ մասին խոսել եք առնվազն երեք անգամ, և նա առաջ գնալու որևէ նշան ցույց չի տվել կամ ասում է՝ ուզում է հետդ ամուսնանալ, բայց հարցին երբեք ընթացք չի տալիս: Արդեն հստակություն մտցնելու ժամանակն է: Բարձրաձայնիր այդ մասին. «Ինձ հստակություն է պետք: Ինձ համար դժվար կլինի, եթե մեզ մոտ ոչինչ չստացվի, բայց ավելի լավ է ես հիմա իմանամ, որ չես պատրաստվում ամուսնանալ ինձ հետ»: Հետո խնդրիր նրան, որ քեզ տեղյակ պահի` ինչ է մտադիր անել, և ժամանակ տուր, որ մտածի: «Երբ տղամարդուն ասում ես, որ հասել է վերջակետ դնելու պահը, քեզ կորցնելու հուսահատությունը երբեմն օգնում է հասկանալ` ինչ է իրականում պետք իրեն,- ասում է Բերգերը: – Հուսահատությունը կարող է օգտակար լուծում լինել»: Մի քանի օրից, եթե ընկերդ ասում է, որ տեսնում է ձեզ եկեղեցում՝ հարսանեկան շորերով, Բերգերը խորհուրդ է տալիս չշտապել և դեռ նշանադրության մասին խոսել: Նման կերպ դու ցույց ես տալիս, որ այս ամենին լուրջ ես վերաբերվում, և որ նրա վրա ճնշում գործադրելու մտադրություն չունես:
Ամենակատաղի վագրերը
• Ինքներս ենք տեսել, որ պահանջկոտ այս աստվածուհիների «ալֆա գործոնն» այնքան մեծ է, որ կարողանում են իրենց կողքի տղամարդուն կատվի ձագ դարձնել:
• Նիկը խոստովանում է` Մրայան պնդում էր, որ իրենց երկվորյակները ծնվեն ծափահարությունների ներքո:
• Հզոր գործընկեր, մայրիկ, դերասանուհի Անջելինան, անկասկած, իշխանություն ունի Բրեդի վրա:
• Բեթանին իր շոուի ժամանակ աղբն է նետել ամուսնյակի բոլոր ջինսերը. այնպես որ, վերջինս ուղղակի ստիպված է եղել կրել կնոջ գնած տաբատները:
cosmo.am