Ռուսական «Ուֆայի» 29-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքակին միանալու հավանականության մասին:
Դավիդ, նախապես նշվում էր, որ մայիսին միանալու եք Հայաստանի ազգային հավաքականին: Նորություն կա՞ այդ հարցում:
Նորություններ դեռ չկան, քանի որ Ռուսաստանում լեգեոնականների լիմիտի սահմանափակման օրենքում դեռ հստակ որոշում չկա: Բացի այդ, ես դեռ պաշտոնական հրավեր չունեմ Հայաստանի հավաքականից:
Եթե լինի հրավեր, կընդունե՞ս:
Հնարավոր է, քանի որ դա շատ կարևոր որոշում է:
Իսկ ե՞րբ հստակություն կլինի այդ հարցում:
Ցավոք, դեռ ոչինչ պարզ չէ:
Հուսանք, որ քեզ շուտով կտեսնենք Հայաստանում:
Ես նույնպես, մեծ հույսեր ունեմ: