Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության առաջնորդներն անցած շաբաթ հայտարարել էին իշխանական մարմիններ ստեղծելու մասին: Գործադիր մարմնի կազմում, մասնավորապես, ընդգրկվել է նաև դիզայներ Նատալյա Վորոնինան, ով ստանձնել է Մշակույթի նախարարի պաշտոնը:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մշակույթի` ցնցող և շշմեցնող նախարար Նատալյա Վորոնինան, ով, նախքան նոր պաշտոնը, հայտնի էր որպես դիզայներ, ուներ սեփական մոդելային տունը և թանկարժեք խանութի սեփականատեր էր, այժմ կարծես թե պետք է զբաղվի ավելի լուրջ գործով:
Դժվար է հավատալ, բայց գլամուր գեղեցկուհու ինքնակենսագրականը համացանցում չես կարող գտնել: «Vkontakte» սոցիալական ցանցում նրա անհատական էջը նույնպես ջնջված է: Նրա Donetsk Fashion Days մոդելային տան պաշտոնական կայքում նույնպես ոչինչ հնարավոր չէ գտնել:
Այնուամենայնիվ, համացանցում գտնվեց «Ателье-бутик Натальи Ворониной» խումբը, որն ուներ 1651 մասնակից: Այս խմբում ներկայացված էին Վորոնինայի մոդելային գործունեության բազմաթիվ մանրամասներ, սեքսուալ և գայթակղիչ ֆոտոշարքեր, համարձակ և յուրօրինակ ցուցահանդեսներ:
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների` Նատալիայի զգեստները նախատեսված են էլիտար խավի ներկայացուցիչների համար և բավականին թանկարժեք են:
Աղբյուր՝ lurer.com