Տասնյոթամյա աղջիկը բռնվել է գերմաներեն լեզվի թեստի ժամանակ իր բջջայինից արտագրելիս: Նկատելով այդ՝ ուսուցիչը դպրոցականից խլել է հեռախոսը եւ բղավել նրա վրա, հաղորդում է MIGnews.ru-ն:
Երբ աշակերտուհին փորձել է ներողություն խնդրել մանկավարժից, վերջինս հայտարարել է, որ աղջկա զղջումը բավարար չափով անկեղծ չի համարում: Դրանից հետո աղջիկը հրաժեշտի գրություն է թողել թեստի հակադարձ երեսին եւ լքել դպրոցի շենքը: Որոշ ժամանակ անց նրա մարմինը գտնվել է Հուդզոնի փրկարարների կողմից: