ԱՄՆ Օքլոհոմա նահանգի ոստիկանությունը հետաքննում է 10-ամյա աղջնակի բռնաբարության գործը: Հանցագործության մեջ կասկածվում են 2-րդ դասարանցի տղան եւ նրա քույլրը:

Ոստիկանություն է դիմել տուժածի մայրը, որի դուստրը դպրոցից տուն է վերադարձել արցունքն աչքերին: Նա պատմել է, որ հարձակումը տեղի է ունեցել զուգարանում: Տղան հանել է շալվարը, նաեւ մերկացրել իր զոհին, իսկ նրա քույրն այդ պահին ձեռքերով բռնել է աղջկան:

Բժիշկները, որոնք զննել են աղջկա վնասվածքները, հաստատել են սեռական ոտնձգության մասին վարկածը, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով KFOR-ը:

Տուժածի մայրը համարում է, որ կատարվածում մեղավոր են մանկավարժները: «Ես մեղադրում եմ ոչ միայն երեխաներին, ես մեղադրում եմ ուսուցիչներին, որոնք պետք է ապահովեին անվտանգությունը դպրոցներում»,-ասել է կինը:


Աղբյուր՝ news.am