Սոցիալական փորձերն այլ երկրներ արտահանելը հանգեցնում է հետընթացի, բայց հեղափոխությունների արտահանումը, ցավոք, շարունակվում է: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը կոչ է արել հարգանքով վերաբերվել տարբեր երկրների, զարգացման միասնական մոդել չպարտադրել. «Ռուսաստանը պատրաստ է քննարկել ՄԱԿ-ում բարեփոխումները, սակայն ՄԱԿ-ի հեղինակությունն ու արդյունավետությունը խարխլելու փորձերը չափազանց վտանգավոր են: Դա կհանգեցնի խնդիրներն ուժեղի իրավունքով լուծելու երեւույթի»:

Ռուսաստանի ղեկավարը նաև Մերձավոր Արեւելքում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծողներին եւ ահաբեկչության տարածումը թույլ տվողներին պատասխան տալու կոչ է արել. «Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք»:

slaq.am