Դրան մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, նախաձեռնության անդամները կանգնել են համաժողովի բանախոսների կողքին` բացականչելով «Դեմ եմ»: Համաժողովի կազմակերպիչները նախաձեռնության անդամներին առաջարկել են մասնակցել քննարկմանը կամ դադարեցնել համաժողովը: «Դ!եմ եմ»-ի անդամները չեն համաձայնել մասնակցել համաժողովին: «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Կորյուն Սարգսյանն ասել է, որ քննարկումը նման պայմաններում հնարավոր չէ շարունակել, և կազմակերպիչները հարկադրված են եղել դադարեցնել այն:
Նախաձեռնության անդամները պատրաստվում են երեկոյան ժամը 18:00-ին «Լուսավորման երթ» անցկացնել:
Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներն են 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:
Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ են կուտակում իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում է կատարում 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ-ը, պետությունը փոխանցում է 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կուտակում է այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:
civilnet.am