Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ժամը 04:15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևան-Դուբայ չվերթի ինքնաթիռում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ինքնաթիռում անկարգ ուղևոր է եղել, ով չի ենթարկվել անձնակազմի հրահանգներին: Ավելին, Երևան-Դուբայ չվերթի ուղևորը մոտ 40 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել բորդուղեկցորդուհուն և փորձել է խեղդել նրան: Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ ուղևորը եղել է 37-ամյա Արտյոմ Միրզոյանը, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք է սկսել դրսևորել ինքնաթիռի վայրէջքից մոտ 40 րոպե առաջ: Armlur.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժինը հաստատեց տեղեկությունը: Հանգամանքները պարզվում են:
Երևան-Դուբայ չվերթի ուղևորը փորձել է խեղդել բորդուղեկցորդուհուն…
|
Կիսվել
Comments are closed.