Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:

NEWS.am-ի հարցին, թե ի՞նչն է եղել Արսեն Արշակյանի պաշտոնանկության պատճառը, հիշեցրել են համակարգում իրականացվող կադրային բարեփոխումները: «Կադրային փոփոխութունները դիտել միայն բարեփոխումների շրջանակում»,-ասել են լրատվական ծառայությունից:

ՃՈ նախկին պետը գրանցված է ոստիկանության կադրային ռեզերվում:

news.am