Երևանի Սիլիկյան թաղամասի 7 փողոցի 103/3 տանը բնակվող Մխիթարյանների ընտանիքի հոսանքը այսօր` հունվարի 30-ին պարտքերի պատճառով անջատել են: Նրանց փոքրիկը 4 ամսական է եւ չի համակերպվում մթության ու ցրտի հետ: Հայտնվելով անելանելի վիճակում SHAMSHYAN.com-ին է դիմել նույն հասցեի բնակիչ, 8 երեխաների մայր 34-ամյա Աստղիկ Մխիթարյանը եւ հայտնել, որ ընտանիքը բաղկացած է 11 հոգուց, որից 8-ը անչափահաս երեխաներ են, իսկ ամենափոքրը 4 ամսական Տաթևիկն է: Նրանք այդ տանը բնակվում են ժամանակավոր, իրենց սեփական տունը չունեն և բարի մարդիկ առաջարկել են բնակվել այդ տանը: Դեկտեմբեր ամսվա հոսանքի վարձը կազմել էր 56 000 դրամ, որից բարերարները վճարել էին 21 000 դրամը, իսկ 35 000 դրամը ընտանիքը պարտք էր մնացել: Սակայն այսօր` հունվարի 30-ին նրանց էլեկտրացանցի տեսուչը ում անունը Արտավազդ է եկել և անջատել է հոսանքը, ասելով թե պետը հրամանա տվել, գնացեք պարտք արեք բերեք և վճարեք, չեմ միացնելու: Բազմազավակ ընտանիքը տաքանում էր հոսանքով և այժմ մութ սենյակում 11 հոգով նստած են և չգիտեն ինչ անեն: Ընտանիքը ամսական ստանում է 76 հազար դրամ նպաստ, իսկ երեխաների հայրը աշխատում է տաքսու վարորդ և մի կերպ է հոգում ծախսերը: Նույնիսկ ամենափոքրը 4 ամսական Տաթևիկի կաթը, չեն կարողանում տաքացնել: Ընտանիքը դիմում է բարեգութ մարդկանց որեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց: Բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այդ ընտանիքին՝ զանգահարելով 077 58 33 51 հեռախոսահամարով:

shamshyan.com