Երգչուհի Եվա Ռիվասը Հայոց ցեղասպանության մասին երգ է երգելու թուրքերենով և ակնկալում է սկանդալ՝ Թուրքիայի կողմից։
Այս մասին երգչուհին հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին»։
«Բանն այնն է, որ ես երգելու եմ թուրքերեն, դա մի քիչ ձգձգվեց, ապրիլի 24-ին չստացվեց հասնել: Ես դա անում եմ պետական ծրագրի շրջանակներում` Հայոց ցեղասպանության միջոցառումների և կարծում, որ երբ երգը լինի, կարելի է ակնկալել Թուրքիայի կողմից որոշակի սկանդալներ»,-ասաց նա:
Եվա Ռիվասը նաև նշեց, որ յուրաքանչյուր հայ երաժիշտ, երգիչ, ով իր մեջ 50 կամ 25 տոկոս հայկական արյուն ունի, պարտավոր է Հայոց ցեղասպանության մասին երգով հանդես գալ: