Facebook-ն արգելափակել է բրիտանացի օգտատիրոջ հաշիվը՝ նրա գրառման մեջ այլատյացություն նկատելով:

Սոմերսեթ կոմսության 54-ամյա բնակիչ Ռոբերտ Ուիլքիսի հաշվի արգելափակման պատճառ է դարձել ավանդական անգլիական ուտեստի նկարի տակ թողած մեկնաբանությունը: Facebook-ի ներկայացուցիչները հայտնել են, թե մատչումը սահմանափակելու պատճառ է դարձել օգտագործված բառի «սխալ մեկնաբանությունը», հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Ուտելիքի անունն անգլերեն հնչում է որպես faggots, որը ամերիկյան սլենգում օգտագործվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդուն վիրավորական մակդիր: Facebook-ի ներկայացուցիչները Ուիլքիսի «I like faggots» գրառումը վիրավորական են համարել:


Աղբյուր՝ news.am