Խոյ
Զգացմունքներով լեցուն օր է: Հազիվ թե կարողանաք մեկուսանալ անձնական պլաններով զբաղվելու համար: Մերձավորները կարող են պահանջել ձեր ուշադրությունը: Մերժելու դեպքում հնարավոր են վեճեր: Կարող է վերջապես լուծվել ինչ-որ խնդիր, բայց միայն ճնշման կամ անհայտ զարգացման ազդեցության ներքո: Դուք պատրաստ եք հանկարծակի ու վճռական որոշումների ու արարքների: Վերլուծելով հանգամանքները` հաշվի առեք բոլոր ռիսկերը, որպեսզի ավելի չվատթարացնեք վիճակը:
Ցուլ
Զբաղվեք շատ բարդ գործով, բայց դա արեք անվտանգության բոլոր ռիսկերը հաշվի առնելով: Բացահայտեք ձեր տեղեկատվության ալիքները: Պահպանեք միջոցները ու թույլ մի տվեք ներքին լարմանը դրսևորվել ոչ պատշաճ կերպով: Շփումը կարող է զարգանալ անցանկանալի կերպով: Ձեզ պահեք ձեր գաղտնիքները, մի խոստացեք այն, ինչ դժվար կիրականացնեք հետագայում: Աշխատանքը պահանջում է ուժերի ճիշտ ու հստակ տեղաբաշխում: Նոր գործեր չարժե ձեռնարկել:
Երկվորյակներ
Պլանները շատ են, հավակնությունները` նույնպես, բայց որոշ ցանկալի փոփոխությունների նկատմամբ պիտի պատշաճ վարքագիծ դրսևորեք ու խոստովանեք, որ գնացքը ուշացել է: Կյանքն առաջադրում է արագ լուծում պահանջող խնդիրներ: Այժմ դժվարությամբ եք համատեղում ցանկությունները, մղումները ու ձեր հնարավորությունները: Ինչ-որ բան կշարժվի դրական ուղղությամբ, բայց հազիվ թե պրծնեք առանց հուզազգայական բեռնվածության:
Խեցգետին
Այն ամենն, ինչ առաջացնում է բեռնվածություն, կարող է ավելորդ լարվածություն առաջացնել ընտանիքում կամ էլ ստիպված կլինեք զբաղվել անհապաղ լուծում պահանջող գլուխկոտրուկի բացահայտմամբ: Եթե կոնֆլիկտները վրա են հասել, զգույշ եղեք ավելորդ բացախոսությունից ու անկեղծությունից: Լուծեք խնդիրը և ոչ մի դեպքում մի փորձեք փոփոխել ինչ-որ մեկի մղումներն ու կարգավիճակը: Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ կօգնի նվազեցնել սթրեսսի հավանականությունը:
Առյուծ
Շատ իրավիճակներ այսօր կզուգակցվեն հոգևոր հուզումներով ու ապրումներով: Կարող է ժամանել տեղեկատվություն, որից կնեղսրտեք, կկորցնեք հույսը ու կհետաձգեք ձեր նպատակին հասնելու ցանկությունը: Կարող է փոփոխվել ձեր վերաբերմունքը որոշ մարդկանց կամ իրողությունների նկատմամբ: Դեպքերի ոչ բարենպաստ զարգացման ու իրավիճակի հասունացվածության դեպքում հնարավոր է լուրջ խոսակցություն ու կապերի խզում:
Կույս
Օրը հագեցած կլինի շփումներով ու խոսակցություններով: Ստիպված կլինեք շատ երթևեկել, կատարել շատ հանձնարարություններ, ինչ-որ բան ձեռք բերել, որոնել, կազմակերպել: Արդյունավետությունը կլինի միջին: Դուք հեշտությամբ կշեղվեք, կզբաղվեք տարատեսակ գործերով, ուշադրությունը կկենտրոնացնեք մանրուքների վրա ու միաժամանակ կմոռանաք գլխավորի մասին: Այսօր ցանկալի է մշակել գործերի պլան ու անձնական տարածքը պաշտպանել անցանկանալի միջամտություններից:
Կշեռք
Այժմ դուք զգում եք որոշ իրավիճակներում գերակայելու մղում: Ձգտեք անցում կատարել պայմանականությունների վրայով, մի շեշտադրեք ձեր առավելությունները, մեծ ուշադրություն հատկացրեք շրջապատի զգացմունքներին: Օրվա ընթացքում հնարավոր են բարդ հարաբերություններ ավագ տարիքի կանանց կամ ծնողների հետ: Այսօր լավ կլինի սահմանափակեք շփումները ու զբաղվեք ինչ-որ հետաքրքիր բանով` կարդալ, դիտել, մաքուր օդում զբոսնել:
Կարիճ
Հավատարիմ մնացեք ցուցումներին, կարգուկանոնին: Չնայած շրջապատի հետ հարաբերությունների ծանրությանը ու դեպքերի զարգացման շուրջ ձեր անբավարարությանը, ամեն ինչ կարող է փոխվել լավ ուղղությամբ: Լավ կլինի կենտրոնանաք այսօրվա հետաքրքրությունների վրա, և ոչ թե գլոբալ հեռանկարների: Սակայն այսօր լավագույն ժամանակը չէ պաշտոնական դիրքերում ինչ-որ բան ապացուցելու համար: Օրը բարենպաստ է տեղեկատվության փոխանակման, միջոցառումների կազմակերպման համար:
Աղեղնավոր
Եթե սխալվել եք ինչ-որ հիմնական բանի վրա, սպասեք բարդացումների: Ինչ-որ մեկը ձգտում է սահմանափակել ձեր ակտիվությունը, ստեղծել տարօրինակ ու ոչ ակնհայտ, բայց խիստ զգալի խոչընդոտներ: Եթե վստահ եք ձեր ընտրած ճանապարհի իսկության մեջ, խնդիրների լուծման առումով հավասարը չեք ունենա: Մի հրաժարվեք հանդիպումներից, որտեղ շփումը կարող է ձեզ ավելին տալ, քան սովորական հարաբերությունները: Բոլոր գործերի համար խիստ բեղմնավոր օր է:
Այծեղջյուր
Գործնական ու անձնական հարաբերությունները կլինեն ձեր ուշադրության կենտրոնում: Անսպասելի բարդացումները կնպաստեն կապերի նոր սխեմաների որոնմանը, բայց այժմ ավելի կարևոր է պահպանել այն արժեքավորը, ինչը կազմում է անվտագության ձեր հիմքը: Գործընկերը կարող է անկախություն ցուցաբերել, ինչը կառաջացնի զգայական հզոր ռեակցիա: Պահպանեք ինքնակառավարումը, և հնարավոր է բացահայտեք այն, ինչ վաղուց էր հուզում անձնական հարաբերությունների ոլորտում:
Ջրհոս
Բարենպաստ փոփոխությունների համար հիմք նախապատրաստելու համար, այժմ կարելի է մնալ ստուգված ու կայուն հարաբերությունների շրջանակում ու զբաղվել միայն մեկ գործով: Ձեր կենտրոնացվածությունը կօգնի ուղղորդել մտքերը, կամքը ու ցանկությունը հենց այդ եզակի ուղղությամբ, ինչը կապահովի լավագույն արդյունքներ: Խուսափեք անպետք կտրուկ վարվելաոճից ու ձայներանգից: Մի արագացրեք իրադարձությունների զարգացումն այնտեղ, որտեղ կարող են վտանգավոր մայրուղիներ լինել:
Ձկներ
Աշխատանքը պահանջում է մեծ, քան սովորաբար, ջանքեր ու կենտրոնացվածություն: Դուք կարող եք զգալ, որ չեք հասցնում անել ամեն ինչ, ինչ թվում է շահեկան ու համաժամանակյա: Խուսափեք քաոսային ակտիվությունից ու կարգավորեք խանդավառության ամենատարբեր դրսևորումները, եթե դրանք խանգարում են կատարել ուղիղ պարտականությունները: Կարող է զգացվել չպատճառաբանված տագնապ սեփական հեռանկարների մասին բանավիճելիս:
emedia.am