Էնշտեյնի տեսության համաձայն՝ սեւ անցքի հատակը անվերջ խիտ ու անվերջ փոքր է: Սակայն հետազոտողների խումբը պնդում է, որ անվերջությունը, որպես կանոն, բնության մեջ չի հանդիպումը: Դոկտոր Պոպլավսկիի տեսության կենտրոնում այն համոզմունքն է, որ կյանքի «սերմերը», որոնք նախորդել են Տիեզերքի Մեծ պայթյունին, ժաանակին ձեւավորվել են սեւ անցքի ներսում, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:

«Սերմերը» ենթադրաբար մասնիկներ են, որոնք տրիլիոն անգամ փոքր են մարդկությանը հայտնի ամենափոքր մասնիկներից: Սակայն դրանք բավականաչափ հզոր են եղել, որպեսզի այլ մասնիկներ առաջացնեն ու կազմեն ներկայիս գալակտիկաները, աստղայի համակարգերը, մելերակները, մարդկանց:

Եթե գիտնականի ենթադրությունը ճիշտ է, ապա մարդկությունը երբեք չի հայտնվի այլ սեւ անցքի մեջ. Գիտությանը հայտնի սեւ անցքերից ամենամոտը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնում ու եթե մենք կարողանանք ներթափանցել դրա մեջ, մեր մասնիկները կարող են հայտնվել զուգահեռ տիեզերքում:
news.am