Ամեն ինչ, այդ թվում և կյանքի պայմանները, գտնվում է անըդհատ փոփոխման մեջ, այդ պատճառով, երբ վերացնում ենք մեր մտադրություններին, նպատակներին խոչընդոտող արգելքները (բացասական մտքերը, զգացմունքները), նրանք ուղղակի չեն կարող չստեղծել նոր իրականություն:
Մտքերի և նյութական աշխարի կապը, այլևս ինչ որ ֆանտաստիկ բան չի ընդունվում: Վերջին ժամանակների փորձերն ու հայտնագործությունները վկայում են, որուղեղը կարող է ազդել և ազդում է նյութական իրականության վրա: Դա օգնում է հասկանալ, թե ինչու են մեր սևեռուն մտքերը, ցանկություններն ու վախերը անընդհատ ազդում մեր հետ կատարվող դեպքերի վրա:
Ընդունենք դա թե ոչ, մեր մտքերն են ստեղծում շրջակա իրականությունը, և ոչ մի միտք նրա կողմից անուշադրության չի մատնվում: Պարզապես շատ դեպքերում մեր մտադրություններին ու ցանկություններին հակառակ, միաժամանակ գոյություն ունեն նրանց խոչընդոտող այլ մտքեր ու համոզմունքներ:
Կարելի է ասել, որ մենք միաժամանակ ապրում են երկու աշխարհներում, երկու իրականություններում Ներքին աշխարհում (մեր ապրումներով, մտքերով, էմոցիաներով ստեղծված ներքին իրականությունը) և արտաքին աշխարհում, որտեղ անկախ մեր գիտակցությունից գոյություն ունեն մարդիկ, առարկաներ, երևույթներ: Սակայն հաճախ մենք ներքին աշխարհը կարծես հայելու դերում ենք օգտագործում, կարծելով, թե իբր այնտեղ ուղղակի արտացոլվում են այն ամենը, ինչ արտաքին աշխարհում կատարվում է մեզ հետ:
Ներքին գիտակցությունը հզոր ուժ է, որը ազդեցություն ունի մեր կյանքի ցանկացած ոլորտի վրա: Այն մեր էության գլխավոր ու կարևորագույն մասն է, և նրանից է կախված մեր հաջողություններն ու անհաջողությունները, ինչպես նաև դրանց հետևանքները: Ցանկանում եք դա թե ոչ, բայց ձեր մտքերով ու սկզբունքներով անըդհատ ստեղծում եք ձեր սեփական իրականությունը:
Մարդիկ նույնիսկ չեն ենթադրում այն մասին, թե ինչքան մեծ ուժով ու էներգիայով են օժտված և մեծ մասամբ այդ էներգիան ծախսում են իրենց կյանքումցավ ու տառապանք ստեղծելու համար:
Իսկապես շատ մեծ էներգիա է պահանջվում, որպեսզի առողջ մարդն իր մեջ հիվանդություն ստեղծի: Ամենատարբեր հիվանդությունների ուսումնասիրման արդյունքներում մասնագետները եկել են այն եզրակացության, որ հիվանդությունների 95%-ի արմատները հոգեկան բնույթի են:
Ինչպես ասեցի յուրաքանչյուրն ինքն է ստեղծում իր աշխարհը, իր կյանքը, իր իրականությունը և պետք է պատասխանատվություն վերցնի այդ հարցերում:
Շարունակելի…
Հեղինակ Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան