Առաջին հերթին իր աշխարհի ստեղծողը: Մենք ստեղծում ենք մեր աշխարհը մեր մտքերով, հույզերով, սպասումներով:
Իսկ մտքերն ու էմոցիաները նյութականանալու, իրականությոն դառնալու հատկություն ունեն: Միտքը էներգիայի յուրահատուկ ձև է, երևիթե ամենանրբագույն ու առաջնային ձևը: Իսկ մատերիան ամենախոր մակարդակում էներգիա է: (Նյութի տարրական մասնիկները իրենցից էներգիա են ներկայացնում):
Ստացվում է որ աշխարհում ամեն ինչ, հոգևոր ու ֆիզիկական առողջությունը, մարդկանց հետ հարաբերությունները, ֆինանսական դրությունն ու աշխատանքը մեր մտքերի ու էմոցիաների ձևափոխությունն (տրանսֆորմացիան) ու անդրադարձումն է:
Մենք ապրում ենք հարմոնիկ, մաքուր ու արդար աշխարհում, որտեղ յուրաքանչյուրին տրվում է իր մտքերի համաձայն:
Եթե ձեր կյանքում կա ինչ որ անարդարություն, կամ ինչ որ բան չի բավականացնում, մի շտապեք ինչ որ մեկին մեղադրել: Կատարվածի պատճառը թաքնված է ոչ միայն արտաքին աշխարհում, կամ արտաքին պայմաններում, այլ առաջին հեթին… ձեր մեջ:
Քանի որ մարդն ինքն է ստեղծում իր աշխարհը, հետևաբար այն կարող է փոխել:
երբ փորձում ես փոխել ինքդ քեզ, հասկանում ես,
թե որքան խղճուկ են ուրիշներին փոխելու`
քո հնարավորությունները… (c)
Եթե դուք ուզում եք փոխել շրջապատող աշխարհը, կամ շրջապատի մարդկանց նախ և առաջ պետք է ընդունեք, որ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է -դա ձեր անդրադարձումն է և գոյություն ունի ձեր մեջ:
Այն ամենը ինչ ձեզ դուր չի գալիս ուրիշների մեջ գոյություն ունի ձեր մեջ:
Մինչև այս պահը, որոշ ընթերցողներ, եթե ոչ լիարժեք, գուցե մասմաբ համաձայն էին, որ յուրաքանչյուրն ինքն է ստեղծում իր կյանքը (շատերը դա էլ չեն ընդունում, նրանք հանձնված են “կյանքի հոսանքին”, կամ “ճակատագրին”):
Շատ հեշտ ու հաճելի է ընդունել, որ այն բոլոր դրական արժեքները, որոնք նկատում ենք ուրիշների մեջ, գոյություն ունի մեր մեջ, այլապես չէինք կարող “տեսնել”: Բայց Շատ-շատերի համար խոսք չի կարող գնալ այն մասին, որ ստորությունները, նախանձությունը, թաքնված կեղծավորությունը, ագրեսիվ մտքերը … այն ամենը, ինչ նրանք նկատում են ուրիշների մեջ, այն ամենը ինչի դեմ այդպես պայքարում են, թեկուզ թաքնված, չգիտակցված ձևով կամ որոշ չափով իրենց մեջ է:
Մի թե կարելի է ընդունել այդ աստիճան ցինիզմը?
Իհարկե ավելի հեշտ է ասել որ այս ամենը սխալ է: Ընդունել նման սարսափելի բաներ, նշանակում է ամբողջովին պատասխանատվություն վերցնել, և պետք է սկսել աշխատել սեփական անձի հետ, մաքրել ներքին բովանդակության նեգատիվիզմը, բայց դա տհաճ, երկարատև աշխատանք է: Ավելի է հեշտ է քննադատել, ծաղրել ու լողալ սեփական նշանակալիության զգացողության պատրանքի մեջ և ցուցադրել, որ մաքուր ես ու “սեր ես ճառագում”:
Բանն այն է, որ մենք չենք կարող տեսնել ուրիշների մեջ այն ամենը, ինչ գոյություն չունի մեր մեջ: Այն կերպարները, որոնք մենք նկատում ենք գոյություն ունի մեր անգիտակցականում և պայքարելով “նրանց” դեմ, մենք պայքարում ենք առաջին հերթին մեր դեմ (Ինձ համար դժվար է “թարմ” մարդուն բացատրել դա: Բայց, ագրեսիվ էմոցիաների հետ լուրջ աշխատողները վաղ թե ուշ դա շատ պարզ “տեսնում են”): Այդ պատճառով սկսեք ձեզանից:
Երբ դուք փոխում եք ձեզ, փոխվում են ձեզ շրջապատող մարդիկ և երևույթները: Աշխատում է անդրադարձման օրենքը:
Մի փորձեք փոխել աշխարհը, մարդկանց, ձեր մտերիմներին: Ընդունեք նրանց այնպիսին ինչպիսին կան: Պարզապես փոխեք ինքներդ ձեզ և այդ ժամանակ աշխարհը կփոխվի:
Եթե ինչ որ բանից խուսափում եք, ապա դրա հետևում թաքնված է ինչ որ վախ, կամ ինչ որ ցավ, մի բան որի միջով դուք պիտի անցնեք ( և կարևոր դրական փորձ ձեռք բերեք):
Շարունակելի…

Հեղինակ Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան