Բայց շատերը շփոթում են պատասխանատվությունը մեղավորության զգացողության հետ: Սեփական կյանքի համար պատասխանատվություն վերցնել, նշանակում է լիովին հրաժարվել ինքդ քեզ և ընդհանրապես ինչ որ մեկին մեղադրելուց: Դա նշանակում է ազատվել քննադատությունից, դատապարտությունից և ատելությունից: Դա նշանակում է ազատվել փոշմանումից, բողոքից ու ինքնխաբեությունից: Երբ դուք պատասխանատվություն եք վերցնում ձեր վրա, դուք սկսում եք ապրել լիարժեք ու ուժեղ կյանքով: Դուք ինքներդ կսկսեք դասավորել ձեր կյանքը այնպես, ինչպես ցանկանում եք, որովհետև դուք ունեք ընտրության ազատություն : Մարդու մեջ հենց այնպես ոչինչ չի առաջանում: Նույնիսկ հիվանդությունների ու պրոբլեմների հարցում, մեր ենթագիտակցությունը իրականցանում է, որոշակի դրական մտադրություններ: Մարդու ցանկացած վարքագիծ կամ վիճակ, որոշակի իմաստով ունի դրական ֆունկցիա: Ինչ էլ որ անենք, անգիտակցորեն ինչպիսի սիտուացիաներ էլ որ ստեղծենք մեր կյանքում, ինչ հիվանդություններ ու պրոբլեմներ էլ ունենանք-այդ բոլորը մեր դրական մտադրությունների իրականացման ձևերն են (բնականաբար դրանք չեն գիտակցվում):
Անհաջողությունը կամ պրոբլեմը հիանալի հնարավորություն է ուշադրություն դարձնելու այն ամենին, ինչն առաջ չենք նկատել, կամ նշանակություն չենք տվել: Պրոբլեմը կարծես հուշում է, որ մարդը առաջ չի շարժվում ու չի զարգանում:
Պրոբլեմը հիանալի հնարավորություն է: Հնարավորություն ինքնազարգացման ու նորից առաջ շարժվելու համար:
Պրոբլեմը հնարավորության ծայրահեղացված տեսակն է: Հնարավորություն որից պարտավոր ենք օգտվել, ցանկանում ենք դա, թե` ոչ : Խուսափելով այդ հնարավորությունից, մենք պիտակավորում ենք այն, որպես “պրոբլեմ”.
Կարող եք մոռանալ այն ամենն, ինչ կարդացիք, պարզապես հիշեք. երբ ենթագիտակցությունը հավատում է, ինչ-որ միտք ընդունում է որպես ճշմարտություն- այն սկսում է գործել այդ մտքին համաձայն` վկայակոչելով համապատասխան պայմաններ: Եթե դուք համոզված եք- ենթագիտակցությունը ներդնում է իր բոլոր ուժերը, կիրառում է հազարավոր միջոցներ և անընդհատ իրականացնում ձեր համոզմունքը: Ուղեղը անըդհատ գտնում է ապացույցներ, մագնիսական ուժով ձգում է երևույթներ, մտքեր, մարդկանց, ստեղծում իրավիճակներ- որոնք ապացուցում են համոզմունքի “ճշմարտացիությունը” և անըդմեջ անուշադրության մատնում, անտեսում, խեղաթյուրում ու վանում հակառակն ապացուցող ինֆորմացիան:
Հեղինակ Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան