Փետրվարի 27-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորատուս-Մարտունի հատվածում «ԳԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել Սևանա լճում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը տեղեկացնում է, որ հրշեջ-փրկարարները Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2110» մակնիշի 34ԼՍ568 պ/հ (վարորդ Ա. Ե.) ավտոմեքենան:
Slaq.am – Լրատվական աղբյուր

slaq.am