Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ նախագահ Յոահիմ Գաուկը մերժել են Թուրքիայի հրավերը՝ ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի միջոցառումներին։

Թուրքական Zaman պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե զբաղվածության պատճառով չի մեկնելու Գալիպոլլի միջոցառումներին, իսկ նախագահ Յոահիմ Գաուկն էլ ապրիլի 24-ին նախընտրել է լինել հայերի հետ եւ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Բեռլինում։

Նշվում է, որ Գերմանիայից Գալիպոլիի միջոցառումներին մասնակցելու է Գերմանիայի պաշտպանության նախարարի քարտուղարներից Մարկուս Գրյուբելը։

news.am