Գերմանիայի Հայկենդորֆ քաղաքում ապրող ձկնորս Կոնրադ Ֆիշերը ծովում նամակով շիշ է գտել, որը գրված է 1913 թվականի մայիսի 17-ին: Նամակը գրել է Ռիխարդ Պլատց անունով մի տղամարդ, ով Բեռլինի բնակիչ է եղել: Երկտողը գտնողին նամակ գրողը խնդրում է ուղարկել իր տան հասցեին: Դրա հեղինակը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմում:

1
mitk.am