Ինչպես գրում է «NBC»-ն, «Կյանքը Գլենդելում» ռեալիթի-շոուն «USArmeniaTV» հեռուստաընկերության արտադրությանն է: Գլենդլերի որոշ հայ բնակիչներ համարում են, որ անոնսում ներկայացված երեկույթները, շոփինգն ու պայքարն իրենց իրական կյանքը չեն ներկայացնում: Քննադատները «Facebook»-ում եվ «Twitter»-ում հատուկ էջ են բացել:
«Ես ցնցված եմ, քանի որ դա Գլենդելու կյանքի իրական պատկերը չէ: Ես հայ եմ, բնակվում եմ Գլենդելու, սակայն երբեք նման մարդկանց չեմ հանդիպել: Ցույց են տալիս պլաստիկ վիրահատություններ անոց, խմող եւ ակումբներ այցելող մարդկանց: Ուզում եմ նշել, որ դա ամենեւին էլ կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Գլենդելում»,- ասել է Ինեսա Ռանչպարը:
«USArmeniaTV»-ի ղեկավար Բագրատ Սարգսյանը նշել է, որ շոուն «չի տարբերվում որեւէ այլ ռեալիթի-շոուից ամերիկյան հեռուստատեսությամբ»: «Instagram»-ում ռեալիթի-շոուի էջում նշվում է, որ դրանում նկարագրվում է «գեղեցիկ հայ կանանց եւ տղամարդկանց շքեղ կենսակերպը»: