ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում տղան իր ընկերուհու հետ սելֆի կատարելիս ընկել է գնացքի տակ: Այս մասին տեղեկացրել է CBS Seattle-ը: Նահանգապետի տեղակալի խոսքերով դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը առավոտյան՝ փետրվարի 21-ին: Աղջիկը վնասվածքներ չի ստացել: Ոստիկանությունը կհայտնի մահացած տղայի անունը ընտանիքի անդամներին տեղեկացնելուց հետո: Դեպքից հետո երկաթուղային ցանցերը դադարել են գործունեությունը, 7 գնացքներ կանգնեցվել են: Նման դեպք տեղի էր ունեցել նաև Հնդկաստանում, երբ 3 ուսանող մոտեցող գնացքի ֆոնի տակ սելֆի անելիս մահացել էին:

fact.am