Ըստ քրեական գործի նյութերի՝ նա 24.09.2013թ.՝ ժամը 11:00-ի սահմաններում, ընկերներ Ֆ.Հայրապետյանի և Հ.Պետրոսյանի հետ միասին գնացել են ավագ դպրոց՝ իր երկրպագուհուն տեսակցելու:
Երկուսուկես ժամ անց դպրոցի մոտակայքում միմյանց երկար նայելու պատճառով վիճաբանություն է սկսվել Խ.Արթիկյանի և վերը նշված անձանց միջև, որից հետո, պարզաբանումներ ստանալու համար, նրանք առանձնացել են: Նրանց միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է կռվի:
Այդ ընթացքում նրանց է մոտեցել Ռ.Հայիրյանը, ում Գոռը սուր կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է որովայնի ձախ հատվածին` հասցնելով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող վիրավորման` բարակ աղու և վայրեջ հաստ աղու միջընդերքի վնասումով` առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Գոռին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել: Անչափահասի նկատմամբ ընտրվել է «հսկողության հանձնել» խափանման միջոցը:

Նյութի աղբյուրը