Ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ Արման Ավագյանը Արցախի փողոցում իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի 30 CC 002 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, իսկ հետո մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխել` Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի ©shamshyan.com
«Գոլդ» համարանիշներով «Նիվայի» վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին…
Comments are closed.