Google-ն ու Microsoft-ը գործի են դնում նոր ֆիլտրեր՝ արգելափակելու մանկական պոռնոգրաֆիայի որոնումն ու անչափահասների մասնակցությամբ այլ անօրինական նյութերը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսպես, Google-ում հայտարարել են, որ ֆիլտրերը չեզոքացնում են թեմայի հետ կապված շուրջ 100 հազար հարցում:
Սկզբում նոր համակարգը թողարկվելու է անգլերենով:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ինտերնետ-ընկերություններին կոչ էր արել ուժեղացնել պայքարը անօրինական կոնտենտի տարածման դեմ:
Աղբյուր՝ www.1in.am