Այսօր Գյումրու Շահինյան 4 շենքի բնակիչներից մեկը`1960 թվականին ծնված Գեղամ Սերյոժայի Կոստանյանը, ինքնասպանություն է գործել` իրեն իրենց բնակարանի պատշգամբի 5-րդ հարկից վայր նետելով: Պատճառը, ըստ նրա հարևանների, սոցիալապես անելանելի վիճակում հայտնվելն է. մայրը մահամերձ է, իսկ կինը պառկած է հիվանդանոցում: Սերյոժան, գիտակցելով, որ չի կարողանում ոչնչով օգնել, այսօր ինքնասպան է եղել: Նա, ըստ հարևանների, ունի մեկ որդի ու դուստր:

www.aravot.am